Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից և մի քանի կիլոմետր լցվել փողոցներ ու տների բակեր, դպրոցի ճանապարհը դարձել է անանցանելի, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի հաղորդմամբ՝ պատճառը գետի վարարումն է և գետառի աղտոտվածությունը, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայությունը։ Նշվում է, որ որոշ հատվածներում ջուրը հասնում է մեկ մետր բարձրության և լցվում է բնակիչների հողամասեր, ավտոտնակներ, բակային հատվածներ։
Բնակիչները նշել են, որ զանգահարել են պատկան մարմիններին, սակայն միայն ժամանել են փրկարարները։ Նրանց խոսքով՝ անհրաժեշտ է գետը մաքրել ցեխից ու տիղմից, տեղադրել պաշտպանիչ բետոնե պատնեշներ, ինչը որոշ չափով կմեղմի իրավիճակը։






































