Ազգային գրադարանի հարակից տարածքում փետրվարի 23-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ոստիկանության Գվարդիայի ծառայողները նախազգուշական կրակոցներ են արձակել և ձերբակալել մեկ անձի, տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ն:
Գվարդիայի ծառայողը նկատել է, որ երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի: Ոստիկանությունից փոխանցում են, որ գործողությունների ընթացքում օրենքով սահմանված կարգով օդ է արձակվել նախազգուշական երկու կրակոց:
Իրավապահները ձերբակալել են մեկ անձի: Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ:






































