Երևանում տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ հունվարի 13-ին, մոտավորապես ժամը 6:50-ին, Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանակ բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։





































