Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար՝ 6 մեքենայի, այդ թվում՝ շտապօգնության․ մասնակցությամբ, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 1:40-ին։ Բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Դ․-ի վարած Tesla մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Ա․-ի վարած BMW մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ս․-ի վարած Hongqi մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Հ․-ի վարած Mercedes մակնիշի, Երևանի բնակիչ 20-ամյա Ներսես Մ․-ի վարած Kia մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Ղ․-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։
Միջադեպի հետևանքով տուժել է հինգ մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, գտնվել են սթափ վիճակում։



































