Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, 3 վագոն, որոնք դատարկ էին, բախվել են իրար: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների նախաձեռնությամբ՝ դեպքի վայր կբերվի հատուկ տեխնիկա, այդ թվում՝ վերամբարձ կռունկներ, ռելսերից դուրս ընկած վագոններն ուղղելու համար:
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում, հավելում է կայքը։





































