Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ անդրադառնալով Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկմանը։
ՀՎԿԱԿ-ն հավաստիացնում է, որ կրկնակի լաբորատոր հետազոտությունների արդյունքում ջրի մեջ որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։
Ըստ գերատեսչության՝ խմելու ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Բնակիչներին ՀՎԿԱԿ-ից հորդորել են հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությամբ 11 անձ էր հոսպիտալացվել, որոնց առողջական վիճակը գնահատվել էր միջին ծանրության։ ՀՎԿԱԿ-ն հայտնել էր, որ խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ։ Ջրից թունավորումների դեպքով քրեական գործ էր հարուցվել։





































