• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 18:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին

Մշակույթ,
15 Հուլիս 2025 18:24
ShareShareShare
Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին
telegram

Armenia Today-ը հավաքել է հուլիսի 13-ին Երևանում մեկնարկած «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը, որոնք ցանկության դեպքում կարող եք դիտել։

Փառատոնը հանդիսավորությամբ բացվել է 2025-ի Կաննի կինոփառատոնի հաղթող Ջաֆար Փանահիի նոր՝ իրանական It Was Just an Accident ֆիլմով (ռեժիսորին Իրանում արգելված է ֆիլմեր նկարահանել): Ֆիլմում գլխավոր հերոս Էղբալն իր հղի կնոջ հետ ավտոմեքենայով պատահաբար բախվում է շանը և սպանում նրան։ Բախման հետևանքով լրջորեն վնասվում է նրա մեքենայի շարժիչը, և կարճ ժամանակ անց մեքենան խափանվում է։ Նա կանգ է առնում Վահիդին պատկանող մոտակա ավտոտնակի մոտ։ Վերջինս նկատում է, որ Էղբալը նման է այն սպային, որն իրեն տանջել է բանտում և կործանել իր կյանքը։ Վահիդը հետապնդում է տղամարդուն և առևանգում նրան: Վահիդը պատրաստվում է նրան ողջ թաղել, սակայն սկսում է կասկածել նրա ինքնության հարցում և կապ է հաստատում նախկին բանտարկյալների հետ՝ հաստատման համար։

Միջազգային մրցույթ

«Ոսկե ծիրան» միջազգային մրցույթում ընդգրկվել է տասը ֆիլմ՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից և հարևան Վրաստանից, ինչպես նաև Էկվադորից, Արգենտինայից, Ուկրաինայից, Լեհաստանից և Մոնղոլիայից: Այս տարվա ծրագրում կան բազմաթիվ ֆիլմեր, որոնք միախառնված են խաղարկային և վավերագրական ոճաբանությամբ։ Դրանց թվում են միջազգային խոշոր փառատոների մասնակցած ֆիլմեր, այդ թվում՝ վավերագրական, որոնք հնարավոր չէ տեսնել կինոթատրոններում։

Միջազգային մրցույթի ամենավառ ֆիլմերից մեկը վրացի ռեժիսոր Տաթո Քոթետիշվիլիի Holy Electricity-ն է։ Երկու զարմիկները գտնում են երկաթե խաչերով ճամպրուկ և որոշում գտածոն վերածել բիզնես գաղափարի. ազնվացնելով ժանգոտած մետաղը և լուսավորելով այն նեոնով՝ նրանք սկսում են խաչեր վաճառել իրենց հարևաններին: Պատմությունը զարգանում է թբիլիսյան բնապատկերների ֆոնին։ Holy Electricity-ն լի է ջերմ հումորով և Թբիլիսիի հանդեպ սիրով: Ֆիլմը 2024 թվականին շվեյցարական Լոկառնոյի փառատոնի դեբյուտային ֆիլմի ծրագրում արժանացել էր գլխավոր մրցանակի։

«Ոսկե ծիրանի» ծրագրում է նաև Իգոր Բեզինովիչի 2025-ին նկարահանված Fiume o Morte ֆիլմը, որը կոտրում է վավերագրական ֆիլմերի կարծրատիպերը։ Այն պատմում է իտալացի գրողի՝ Գաբրիելե Դ’Աննունցիոյի ղեկավարած՝ 1919-1920 թվականների օկուպացիան։ Ռեժիսորը հարցնում է քաղաքի բնակիչներին՝ գիտե՞ն արդյոք այդ պատմությունը, հետո նրանով ստեղծում է ավանդական պատմություն դարձած հեքիաթ։ Տեղացիները, ովքեր դերասաններ չեն, մարմնավորում են անցյալի բնակիչներին՝ կոկիկ հագուստով, զինվորական ելույթներով, երբեմն՝ ժամանակակից տարրերով՝ ինչպիսին է, օրինակ, սպորտային մեքենան։ 

Շվեյցարական հեղինակավոր Vision du Reel փառատոնի փորձնական ծրագրից «Ոսկե ծիրանի» ծրագրում ընդգրկված հաջորդ հետաքրքիր ֆիլմը՝ The World Upside Down-ն, շվեյցարա-արգենտինական համատեղ արտադրություն է, որի ռեժիսորներն են Ագոստինա դի Լուչիանոն և Լեոն Շվիտերը։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են Արգենտինայի ծայրամասերից մեկում, որտեղ հերոսներն ապրում են միապաղաղ, կանխատեսելի առօրյայով։ Այդ վայրը կարծես լքված է ժամանակից, որտեղ, թվում է, ոչինչ տեղի չի ունենում։ Սակայն իրականությունը փոխվում է այն պահից, երբ առեղծվածային լույսն ու մոգությունը ներթափանցում են այս հանգիստ գոյության մեջ՝ խախտելով սահմաններն իրականի և անիրականի միջև։ Դա ստիպում է մարդկանց վերաիմաստավորել իրենց ընկալումն աշխարհի կառուցվածքի վերաբերյալ։

Լուչիանոյին ներշնչել են պատմություններն իր  մանկության տան հիշողություններից՝ մի տուն, որն ինքնին վերածվում է ֆիլմի առանցքային կերպարներից մեկի։ Նրանց համար, ովքեր ստեղծել են այս պատմությունը, առանցքային հարց է այն, թե ինչպե՞ս են մարդիկ այսօր ժամանակ անցկացնում միմյանց հետ աշխարհում, որտեղ համայնքի մաս լինելն օր-օրի դառնում է ավելի բարդ և խնդրահարույց։

Միջազգային մրցույթի մնացած նկարների շարքում կան նաև այլ արժանի ֆիլմեր, որոնք գրավում են աշխարհը տարբեր կողմերից: Նրանք, ովքեր մտածում են այն մասին, թե ինչ է կատարվում աշխարհում հիմա, պետք է ուշադրություն դարձնեն ուկրաինացի ռեժիսոր Օլգա Ժուրբայի Songs of Slow Burning Earth ֆիլմին։ Ֆիլմը ներկայացնում է ռուս-ուկրաինական պատերազմի առաջին երկու տարիների ժամանակ Ուկրաինայի առօրյան։

Էկվադորցի Միշա Վալեխո Պրուտի Light Memories-ը կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր սիրում են լուսանկարչությունը՝ որպես իրենց կյանքը ֆիքսելու միջոց։ Իր ռեժիսորական դեբյուտում Վալեխոն լուսանկարչության և ընտանեկան գաղտնիքների միջոցով ուսումնասիրում է բացակայող հայրերին: Օգտագործելով իր պապի տեսախցիկը՝ նա վերստեղծում է ընտանեկան ալբոմը՝ բացահայտելով թաքնված ճշմարտություններ։

Տարածաշրջանային համայնապատկեր

Ոչ պակաս հետաքրքիր է նաև 22-րդ «Ոսկե ծիրանի» տարածաշրջանային համայնապատկերը: 2025 թվականին ծրագրի միակ հայկական ֆիլմը Քրիստինե Հարութունյանի After Dreaming-ն է, որի պրեմիերան կայացել է Բեռլինալեում՝ Forum ծրագրում։ Ֆիլմը ողբերգական պատմություն է, որը տեղի է ունեցել ոչ թե 44-օրյա պատերազմում, այլ պատերազմի պատճառով, որից մարդիկ ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել: Ֆիլմը ներկայացնում է հետպատերազմյան Հայաստանի գյուղերից մեկում ապրող ընտանիքի պատմությունը։ Երիտասարդ աղջիկը փորձում է գտնել իր հորը, որը մահացել է, սակայն ընտանիքը գաղտնի է պահում այդ լուրը։ Ավելի ուշ զինվոր Ատոմը հանձնարարություն է ստանում ուղեկցել աղջկան դեպի հեռավոր վանք՝ բացահայտումներով լի ճամփորդության ընթացքում։

Ընտանեկան բարդ պատմություն է ռեժիսոր Դենի Ումարա Պիցաևի առաջին լիամետրաժ դոկումենտալ աշխատանքը՝ Imago ֆիլմը, որը անձնական և մշակութային ինքնության որոնման պատմություն է։ Ֆիլմի հերոսը՝ Դենին, ժառանգում է փոքրիկ հողատարածք Վրաստանի Պանկիսիի հովտում՝ Չեչնիայի սահմանամերձ տարածքում, որտեղ ծնվել է։ Դա հնարավորություն է տալիս իր մանկության երազանքը՝ ծառերի վրա տուն կառուցելը, դարձնել իրականություն։ Վերադառնալով գյուղ, որը հազիվ է հիշում, Դենին բախվում է հին վեճերի, ընտանեկան դրամաների և հարցի՝ ե՞րբ և ո՞ւմ հետ պետք է ամուսնանա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննում։

Տարածաշրջանի ֆիլմերի ցանկում է Tehran, an Unfinished History-ն՝ Սայիդ Նուրիի ռեժիսորական ֆիլմը, որը պատմում է Թեհրանի սոցիալ-քաղաքական պատմությունը՝ օգտագործելով Իրանի ազգային կինոարխիվի հազվադեպ և անտեսված արխիվային նյութերը։ Ֆիլմը ներկայացնում է Թեհրանի անցյալը՝ անցած մեկ դարի ընթացքում, բացահայտելով քաղաքային փոփոխությունները, սոցիալական անհավասարությունները և մշակութային հակասությունները։ Այն օգտագործում է 150 արխիվային կադրեր՝ ստեղծելով անընդհատ շարժվող կոլաժ, որը ցույց է տալիս Թեհրանի անհայտ պատմությունը։

Արտամրցութային ծրագիր

«Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրում արժե դիտել հայտնի ռեժիսորների նոր ֆիլմերը, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն հասնի կինովարձույթ: Ինչպես նաև ուշադրության են արժանի հայ անկախ ռեժիսորների լիամետրաժ աշխատանքները։ Ամենահետաքրքիր ֆիլմերից են Քրիստիան Պետցոլդի Miroirs No. 3-ը և Նադավ Լապիդի Yes-ը․ երկուսն էլ միջազգային փառատոնների ֆավորիտներ են։ Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաև Սերգեյ Լոզնիցայի նոր խաղարկային ֆիլմը՝ Two Prosecutors («Երկու դատախազ»), որը կրկին անդրադառնում է պետական և ոստիկանական բռնությունների թեմային։ Հատուկ ուշադրության է արժանի նաև կենդանի դասական Ալի Համրաևի՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված նոր աշխատանքը՝ The Lilac Wind of Parajanov ֆիլմը։

Իհարկե, սա ամենը չէ, ինչ կարելի է տեսնել․ ծրագիրը շատ մեծ է, իսկ կինոդիտումների շաբաթը հնարավորինս հագեցած կլինի։ Լավ գաղափար է բաց չթողնել Apricot Stone ծրագրի կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն, որը ներկայացնում է երիտասարդ հայ կինոյի բազմազան համայնապատկերը։ Դասականների սիրահարների համար ևս լինում են հաճելի անակնկալներ․ ծրագրում ընդգրկված է նաև Դեյվիդ Լինչի լեգենդար Mulholland Drive ֆիլմի հատուկ ցուցադրությունը։

Հեղինակ՝  Յուլիա Կուզիշչինա

Թարգմանություն՝ Աննա Բադալյան

Կարդացեք նաև՝ 

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
telegram
Tags: ընտրանիինչ դիտելՈսկե Ծիրան

Հարակից հրապարակումներ

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00

Լոնդոնի հայկական կինոփառատոնը (Armenian Film Festival London, AFS London) արևմտահայերենով կամ արևմտահայերենի մասին ֆիլմերի միջազգային բաց հայտամրցույթ է հայտարարել, ասված...

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23

Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրին հայտարարել է մրցանակակիրների անունները, տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական էջից։ Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում...

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն․ Գյումրիում բացվել է Կարո Սասունիի արձանը

18 Հուլիս 2026 21:30

Գյումրիում բացվել է հասարակական-քաղաքական գործիչ, իրավաբան, պատմաբան Կարո Սասունիի արձանը, հայտնել է Իվան Արդհալջյան։ «Սասունի լեռներից մինչև խորհրդարանի ամբիոն, ազատամարտի...

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ»  մրցանակի

Ֆրանսիական Petrossian բրենդն արժանացել է «Կենսակերպի արվեստ» մրցանակի

18 Հուլիս 2026 13:39

Հայազգի եղբայրներ Մելքում և Մուշեղ Պետրոսյանների կողմից 1920 թվականին հիմնադրած Petrossian ընկերությունն արժանացել է L'Alliance New York»-ի Art de Vivre...

Армения представит четыре фильма на Каннском кинофестивале 2027 года

Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով

17 Հուլիս 2026 23:58

Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հիշեցրել են,...

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

«Ոդիսևս» նոր սերիալը կնկարահանվի Հայաստանում և Հունաստանում․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 15:26

Հայաստանը և Հունաստանը կդառնան Հոմերոսի «Ոդիսականի» հիման վրա նկարահանվող «Ոդիսևս» (Odysseus) նոր հեռուստասերիալի նկարահանման հիմնական հարթակները, հայտնել է լրատվամիջոցը։ Ըստ...

Load More
Xosum
  • Լուրեր
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան
Քաղաքականություն

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29

Read moreDetails
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան
Քաղաքականություն

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ