Փարիզի «Լուվրի» թանգարանում ջրի արտահոսքը վնասել է հարյուրավոր արվեստի գործեր, հայտնում է BBC-ն:
Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթայնբոկն ասել է, որ արտահոսքից տուժել է 300-400 կտոր, հիմնականում՝ գրքեր, և որ հաշվարկը շարունակվում է: Հիմնական վնասը հասցվել է եգիպտական բաժնին:
Հատորները կչորացվեն և կվերականգնվեն նախքան դարակներ վերադառնալը, հավելել է նա:
«Մշակութային ժառանգության ոչ մի օբյեկտ չի տուժել»,- ասել է նա:
Նոյեմբերին կառուցվածքային թերությունների պատճառով մասամբ փակվել էր թանգարանի պատկերասրահներից մեկը, իսկ հոկտեմբերի 19-ին չորս կողոպտիչ գողացել էր 88 միլիոն եվրո արժողությամբ զարդեր:





































