Փետրվարի 1-ին Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի է հայտնաբերվել, գրել է Shamshyan.com-ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունը «Մասիս» բժշկական կենտրոնից ժամը 07:30-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Արարատի մարզի տներից մեկը և հայտնաբերել երեխայի դի, մանրամասնել է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ իավապահները տեղում պարզել են, որ երեխան Արարատի մարզի բնակիչ, 6 ամսական Մարտին Վ.-ն է։ Մահվան նախնական պատճառը, կայքի տվյալներով, հանկարծամահությունն է։ Նշվում է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։