ՀՀ-ն և ԱՄԷ-ն մտադիր են պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ կատարած այցի ընթացքում ԱՄԷ փոխվարչապետ, պաշտպանության նախարար Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:
Նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի սահմանվելու են գործակցության հիմնական ուղղությունները:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:





































