Հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտե խոսնակ Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեպքին չի անդրադարձել, պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։
Սպայի մահվան մասին նախօրերին հայտնել էր Pastinfo.am-ը՝ տեղեկացնելով, որ սպան զոհվել է Բաղրամյան զորամարզադաշտում՝տանկային վարժանքների ընթացում։ ԶԼՄ-ն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ն դեպքի առնչությամբ չի արձագանքել իրենց հարցմանը։





































