Իրանը հրթիռային հարված է հասցրել ամերիկյան F-35, F-15 և F-16 կործանիչների տեղակայման վայրերին՝ ոչնչացնելով ինքնաթիռների բազավորման կետն ու «մեծ քանակությամբ» ավիացիոն տեխնիկա, РБК-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Թեհրանի պնդմամբ՝ գործողության ընթացքում կիրառվել է 12 բալիստիկ հրթիռ։ Կործանիչների տեղակայման օբյեկտներից բացի, հարվածներ են հասցվել նաև Հորդանանում գտնվող «Ալ-Ազրակ» ավիաբազային։
Գրոհը տեղի է ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին։ Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր Իրանի տարածքում ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի խոցման մասին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսլամական հանրապետությանը վերստին ռմբակոծելու մտադրության մասին։ Սպիտակ տան կոշտ հռետորաբանության հիմք են դարձել նաև ձգձգվող բանակցությունները և Օմանի ափերի մոտ ամերիկյան Apache ուղղաթիռի ոչնչացումը։




































