«Ազիզյաններ» սիթքոմի դերասանուհի Մարի Պետրոսյանի նախկին ամուսինը կալանավորվել է։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործություն, առավելագույն պատիժը՝ ազատազրկում երկու ամիս ժամկետով) և 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հոգեկան ներգործություն, առավելագույն պատիժը՝ ազատազրկում երկու ամիս ժամկետով):
Պետրոսյանն ավելի վաղ կարճ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են մարմնի տարբեր հատվածներում առկա կապտուկներ։ Նա նաև հայտնել էր, որ ամուսնալուծվել է։
Նոյեմբերի 24-ին դերասանուհին գրել էր, որ ոստիկանության «ժամանակին ու ճիշտ գործողությունների շնորհիվ ամեն ինչ արագ կարգավորվել է»։ «Բոլոր գործընթացները կատարվել են օրենքի համաձայն, և ոստիկանության, դատախազության ու դատարանի արագ արձագանքի շնորհիվ այսօր առողջ եմ ու իմ երեխաների հետ՝ ապահով ու խաղաղ միջավայրում»,- հավելել էր նա։






































