Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստին չի մասնակցել ու թեկածու չի առաջադրել:
Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը խորհրդարանական ընդդիմության վարչապետի թեկնածուն է նախաձեռնված իմփիչմենթի գործընթացում: Դատարանը նրան դատապարտել էր 6 տարի և 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա անցնում է 2019 թվականին հարուցված քրեական գործով և մեղադրվում է 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեջ։ Հոկտեմբերի 28-ին Հայաստան ժամանելուն պես Մասիսի արդեն նախկին քաղաքապետը կալանավորվել էր:





































