ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները դասական խաղերն ավարտել են ոչ-ոքի արդյունքով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Գաբրիել Սարգսյանը 1-1 է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ, և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում: Շանթ Սարգսյանը 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ, որի հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1,5-0,5 հաշվով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի նկատմամբ և դուրս եկել հինգերորդ փուլ: ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր՝ Սամուել Սևյանը, 1-1 հաշվով է ավարտել հանդիպումն Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ: Հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:
Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:
Չորրոդ փուլի առաջին խաղում ՀՀ-ն ներկայացնող շախմատիստները ևս ոչ-ոքի էին խաղացել։






































