Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի ու Տավուշի թեմից Տեր Տարոն քահանա Հունանյանի կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում, Armeia Today-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Քահանան չի մանրամասնել, թե երբ է նախատեսված նրանց կարգապահական հարցերի քննարկումը։
Թախմազյանն ավելի վաղ քաղաքացիերին հրավիրել էր Հովհաննավանք՝ մասնակցելու նոյեմբերի 2-ին կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ արդեն 2-րդ ծեսին, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թախմազյանը, մասնավորապես, նշել էր, որ կողմ է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.) «արդար ձայնին»։
Տեր Տարոնն իր աջակցությունն էր հայտնել կարգալույծ Ասատրյանին, «ապօրինի» որակել նրան կարգալույծ հռչակելու որոշումը, մասնակցել նրա ծեսին։ Նա չէր բացառել, որ կարող է մասնակցել «Մայր Աթոռն ազատագրելու» իշխանությունների գործընթացին։
Կարգալույծ քահանան Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։ Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Փաշինյանը նոյեմբերի 2-ի ծեսից հետո հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին կմասնակցի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին, որը կանցկացնի Թախմազյանը։
Կարդացեք նաև՝





































