Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հաջորդ կիրակի՝ նոյեմբերի 9-ին, կմասնակցի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին, որը կանցկացնի եկեղեցու հոգևորական Թադե Թախմազյանը։
Վարչապետի խոսքով՝ «Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և բարոյական նորացման օրակարգը դրական է ընթանում»։
Թախմազյանն ավելի վաղ աջակցել էր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ (նախկինում՝ Տեր Արամ-խմբ.) Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ արված հայտարարություններին։ Թախմազյանը, մասնավորապես, նշել էր, որ կողմ է «Տեր Արամի արդար ձայնին»։
Փաշինյանը մասնակցել էր կարգալույծ Ասատրյանի կողմից Հովհաննավանքում մատուցված երկու պատարագին։




































