Ճապոնիայի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, հաղորդել է BBC-ն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ Տակաիչին այդ մասին հայտարարել է Թրամփի հետ հանդիպման ժամանակ:
Ակասակա պալատում կայացած հանդիպմանը երկկողմ բանակցություններից հետո նրանք ստորագրել են առևտրի և հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր։ Տակաիչին հույս է հայտնել, որ համաձայնագիրը կդառնա ԱՄՆ-Ճապոնիա հարաբերություններում նոր ոսկե դարաշրջանի սկիզբ։
ԱՄՆ նախագահն այս տարի չէր արժանացել Նոբելյան մրցանակին, այն ստացել էր Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն:






































