Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի մասնակցության վերաբերյալ կազմակերպիչների նոյեմբերին նախատեսված հանդիպումը չեղարկվում է, հայտնում է Reuters-ը:
Պատճառը Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դադարն է և Իսրայելի ու ՀԱՄԱՍ շարժման համաձայնության գալը հրադադարի շուրջ:
Ավստրիան կոչ էր արել երկրներին չբոյկոտել հաջորդ տարվա մրցույթը, որը պետք է անցկացվի Վիեննայում՝ Իսրայելի մասնակցության և Գազայի երկամյա հակամարտության մտահոգությունների պատճառով:
Չնայած Եվրատեսիլը շեշտում է իր քաղաքական չեզոքությունը, սակայն այս տարի հայտնվել է հակասական քննարկումների կենտրոնում՝ աշխարհում ընթացող պատերազմների պատճառներով: Մի շարք երկրներ հայտարարել էին, որ կհրաժարվեն միջոցառման մասնակցությունից, եթե Իսրայելը մասնակցի։
Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել:





































