Ղազախստանից Հայաստան ընկերոջ որդու հարսանիքի համար մեկնող տարեց կինը խնդիրներ է ունեցել Հայաստանի սահմանին՝ Ադրբեջան գործնական այցելություն կատարելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի տեղեկությամբ՝ հայ-վրացական սահմանն անցնելիս ղազախ զույգին մեծ տհաճություններ են պատճառել:
Ամուսնուն թույլ են տվել, որ սահմանն անցնի, իսկ կնոջը հարցաքննության են ենթարկել, թե ինչո՞ւ է մեկնել Ադրբեջան, ինչքա՞ն է մնացել, ե՞րբ ու որտե՞ղ է գտնվել: Ի վերջո՝ կնոջը թողել են սահմանն անցնել։





































