Դատախազը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարի 6 ամսով ազատազրկելու միջնորդություն է ներկայացրել, դատարանից հայտնեց Armenia Today-ի թղթակիցը։
Ըստ նրա՝ դատարանն Աջապահյանի վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17։30-ին։
Աջապահյանի պաշտպանական թիմը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց, սակայն այն մերժվեց։
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել։ Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար:
Սեպտեմբերի 24-ի դատարանը մեղավոր էր ճանաչել Շիրակի թեմի առաջնորդին՝ անփոփոխ թողնելով գործող խափանման միջոցն ու սահմանափակումները։






































