Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ քննարկել է միջազգային համակարգի արդյունավետության, ՄԱԿ-ի դերակատարման և բազմակողմ համագործակցության հարցեր, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է աջակցել ՄԱԿ-ի և դրա կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա կառուցված արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև «Կայուն զարգացման 2030» օրակարգի իրականացմանը, հավելում են գերատեսչությունից։
«Կողմերը կարևորել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ամրագրված պայմանավորվածությունների իրագործումը»,- ասված է հաղորդագրությունում։






































