ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դրել պատգամավորական մանդատը՝ անդամակցելու Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությանը, տեղեկացրել է նա սոցիալական ցանցերի իր էջերում։
«Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը»,- նշել է նա։
Նշենք, որ կուսակցության համագումարը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։




































