Հայ բազկամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Բուլղարիայում անցկացվող բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությունում, որը տեղի է ունեցել Բուլղարիայի Ալբենա քաղաքում, տեղեկացնում է Sportball24-ը։
Գեղամ Խաչատրյանը (գերծանր քաշային կարգ) հաղթել է թուրք մարզիկ Յըլդըրըմ Թեոմանին և հռչակվել աշխարհի չեմպիոն։ Մարիամ Սարգսյանը նույնպես դարձել է աշխարհի չեմպիոնուհի՝ եզրափակչում հաղթելով թուրք մրցակցին։
Մ18 տարեկանների 50 կգ քաշային կարգում եզրափակիչը հայկական էր․ Արա Հովակիմյանը հաղթել է Դորիկ Այդինյանին՝ ևս մեկ ոսկե մեդալ ապահովելով Հայաստանի համար։
Մրցաշարին մասնակցել է 57 երկրի ավելի քան 1500 մարզիկ։




































