Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Ջանես Նազարյանը հունահռոմեական ոճի մայիս ամսվա ցուցանիշներով լավագույն ըմբիշ է ճանաչվել, հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Բուլղարիայում կայացած ԵԱ ժամանակ Նազարյանը 71 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել՝ ընդհանուր հաղթանակների թվով գրանցելով 37-0 հաշիվ։
Առաջնությունը տեղի էր ունեցել մայիսին։
























