Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը Real American Freestyle (RAF) 09 մրցաշարում հաղթել է ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քեյլոն Մագզի Ջիմիսոնին, հայտնել է Сhampionat.com-ը։
ԱՄՆ-ի Դալաս քաղաքում անցկացված մենամարտն ավարտվել է Ծառուկյանի տեխնիկական վաղաժամ հաղթանակով առաջին ռաունդում՝ 16:4 հաշվով։ Սա նրա հինգերորդ հաղթանակն է RAF-ի մրցաշարերում։
Մարտին և ապրիլին Ծառուկյանը հաղթանակներ էր գրանցել նաև RAF-06, RAF-07 և RAF 08 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտերում։ Ծառուկյանի՝ պրոֆեսիոնալ MMA ռեկորդը կազմում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ վաղաժամ։



























