Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի սրճարաններից մեկում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 21 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծանր է, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների ծառայություններին։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին՝ Մադրիդի հարավ-կենտրոնական Վալյեկաս շրջանում։ Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։






































