Երևանում Շտապօգնության և Mercedes մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 13:10-ի սահմաններում՝ Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում։
Տուժածները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնել։
Տարածքը սահմանազատել են պարեկները, իսկ վարորդների և տեղում բուժօգնություն ստացած 3 քաղաքացիների ինքնությունը պարզվում է։






































