ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել են անկուսակցական կարգավիճակից ու դարձել «Քաղաքացիական խմբակցության» անդամ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է կուսակցական դառնալ, եթե ուզում են հաջորդ ընտրություններին տեղ ունենալ նախընտրական ցուցակում։
Թերթը նշել է, որ իշխող խմբակցությունում առնվազն հինգ անկուսակցական կա՝ Խաչատուր Սուքիասյանը, Բաբկեն Թունյանը, Անդրանիկ Քոչարյանը, Սերգեյ Բագրատյանը և Շիրակ Թորոսյանը։
ԱԺ պաշտոնական կայքում Թունյանի և Քոչարյանի կենսագրությունից հանվել է «անկուսակցական» տողը և «կուսակցական պատկանելության» դիմաց ավելացվել է «Քաղաքացիական պայմանագիր»։






































