Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երկու օրվա ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմել են շուրջ 110 արձանագրություն, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Կառույցի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներն արձանագրությունները կազմել են հանրային տրանսպորտում իրանանացրած ստուգայցերի ընթացքում։
Հուլիսի 3-ին ԱԺ-ն ընդունել էր Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։ Նախագծի համաձայն՝ քաղաքացիները 15,000 դրամով կտուգանվեն հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում։





































