Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «գրեթե թշնամական հարաբերությունների մեջ են», գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվականը նշել է, որ ՀԾԿՀ ղեկավարը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի կնոջ եղբայրն է, որը Պետրոսյանի հետ հակադրությունների մեջ է Կոտայքի մարզում ազդեցություն ունենալու հարցում։ Բացի այդ, ըստ թերթի, Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո է ՀՀ վարչապատ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպյանին նշանակել այդ պաշտոնում։
«Մեսրոպյանն, իր հերթին, նախորդի արած-չարածները ջրի երես էր հանել, Պետրոսյանն էլ ամեն ինչ անում էր, որ պահեր մարզում իր ազդեցությունը, և Մեսրոպյանը դառնար իր մոտ մարզպետ աշխատող»,- շեշտել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ մարզի դպրոցների խորհուրդների կազմում անգամ Մեսրոպյանը չի կարողացել փոփոխություններ իրականացնել, քանի որ մեծամասնությունը Պետրոսյանի նշանակած մարդիկ էին։ Թերևս այս պատճառով մի քանի ամիս ղեկավարելուց հետո մայիսին հրաժեշտ էր տվել պաշտոնին, ընդգծել է օրաթերթը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էր Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Հանձնաժողովը մերժել էր ընկերության ներկայացրած 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը, ըստ էության, միտված օրենքները։
Կարդացեք նաև՝
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր





































