Օգոստոսի 11-15-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումը՝ Armenia Today-ի տեսանյութում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը։
Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են ԵԱՀԿ-ին՝ լուծարելու Մինսկի խումբը։
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների կատարումը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ եթե Երևանը կարևորում է «Թրամփի երթուղու» ստեղծումը, Մոսկվան պատրաստ է աջակցել։
Մահացել է զինծառայող Վահե Զաքարյանը։
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի կալանքը։
Կարապետյանի պաշտպանական թիմին է միացել մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Կարապետյանների ընտանիքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի դեմ։
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն Իրանում հայտարարել է, որ Երևանը հաշվի է առնում Թեհրանի կենսական շահերը։
Մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար տուգանքը կրկնապատկվել է, առանց վարորդական վկայականի 2-րդ անգամ ավտոմեքենա վարելը՝ քրեականացվել։
Յոթ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կոչ է արել Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թրամփին։
Լևոն Արոնյանը միանձնյա առաջատար է Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարում։




































