Բաթումում ուժեղ տեղատարափ անձրև է տեղացել՝ հեղեղներ առաջացնելով։ Փողոցներում մեծ քանակությամբ ջուր է կուտակվել, ինչը բարդացրել է երթևեկությունը։ Վնասվել են նաև բնակելի շենքերի բակերը և նկուղները։
Այժմ աշխատանքներ են տարվում աղետի հետևանքները վերացնելու համար. ջուրը դուրս մղելու համար հատուկ տեխնիկա է բերվել, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Քաղաքի մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս փուլում 70 բաժանորդ մնում է առանց էլեկտրաէներգիայի, վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Ջրամատակարարումը սահմանափակ է մի քանի վայրերում։ Բոլոր համապատասխան քաղաքային ծառայությունները մոբիլիզացվել են և աշխատում են»։
Սոչիում օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ուժեղ տեղատարափ անձրևներ են գրանցվել։ Լազարևսկի շրջանի լեռներում տեղացել է մինչև 95 մմ տեղում, իսկ ափին՝ ավելի քան 40 մմ։






































