Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Գործով անցնում են օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն ու ավագանու հինգ անդամ։
«Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո մենք միջնորդեցինք վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել»,- հավելել է Մելիքյանը։
Սարգսյանը ձերբակալվել էր 2024-ի մայիսի 25-ին, իսկ մայիսի 27-ին դատարանը 20 օրով կալանավորել էր՝ խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Հուլիսի 19-ին դատարանը Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն էր սահմանել՝ սահմանափակելով նրա տեղաշարժման և գործողությունների ազատությունը: Դեկտեմբերի 24-ին նրա նկատմամբ «ծանրացնող հանգամանքներով խարդախության» մեղադրանքը փոխվել էր «ինքնիրավչության» մեղադրանքի։
2025-ի հունվարի 29-ին դատարանը վերացրել էր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը՝ պահպանելով նրա նկատմամբ կիրառված չբացակայելու արգելքը։