Հնդկաստանի հյուսիսում ավերիչ ջրհեղեղներ են, որոնց հետևանքով միայն գիշերվա ընթացքում ավելի քան 15,000 տուն ջրի տակ է մնացել, հայտնում է Mir24.tv-ն։
Նշվում է, որ ջրհեղեղներն առաջացել են ուժեղ անձրևներից։ Բնական աղետի հետևանքով հսկայական տարածքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և խմելու ջրի։
Գանգես և Յամունա գետերի վարարման հետևանքով հեղեղվել են փողոցներ, տներ, այգիներ։ Մարդիկ և կենդանիները ստիպված են ապաստան փնտրել բարձրադիր վայրերում։
«Ջրի մակարդակը անընդհատ բարձրանում է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք հետևում ենք, որ օձերն ու կարիճները չմտնեն տներ։ Քաղաքում տեղաշարժվելիս և աշխատանքի գնալիս խնդիրներ կան»,- ասված է Հնդկաստանի փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
Շրջանի ավելի քան 50 գյուղ լուրջ վնաս է կրել։ Իշխանությունները փրկարարական խմբեր են ուղարկել ջրհեղեղից տուժածներին օգնելու համար։
Այս տարվա մայիսին Հնդկաստանի մայրաքաղաքում անբարենպաստ պայմանների հետևանքով չորս մարդ էր մահացել։ Անձրևների հետևանքով առաջացել էր ջրհեղեղ։ Տասնյակ ծառեր էին կոտրվել, որոշ շենքեր փլուզվել էին։




































