Երևանում հուլիսի 6-ին 31 համարի ավտոբուսի վթարից տուժած 3 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երկուսն առաջիկա ժամերի ընթացքում դուրս կգրվեն, Armenia Today-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Խոսնակը տեղեկացրել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է։
Վթարը, Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղի էր ունեցել ժամը 09:00-ի սահմաններում։ Կայքը գրել էր, որ 31 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը բախվել էր բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։