ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքը հայտնել է, որ վնասվածքներ են ստացել նաև թիկնապահներից ոմանք, և որ Փաշինյանի ավտոշարասյունն ավտովթարի է ենթարկել Յուրիկ Շահնազարյանին: Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
ԶԼՄ-ն նաև նշել է, որ ըստ տեղեկությունների՝ Փաշինյանն ուղղաթիռով է վերադարձել Երևան։
Ավելի ուշ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է «Հրապարակ»-ի տեղեկությունները և կոչ արել լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց։






































