Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կկայանան 2026թ. հունիսի 7-ին, Տելեգրամում գրել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկն սկսված է», – գրել է նա:
2025 թվականի ապրիլի վերջից մինչև մայիս սկիզբ Armenia Today-ի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանի բնակչության մոտավորապես կեսը չի աջակցի որևէ գործող քաղաքական ուժի, եթե անցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 368 մասնակցից 27,7%-ը (102 քաղաքացի) իր ձայնը կտար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հարցվածների 45,1%-ը (166 մարդ) հայտնել է, որ այսօրվա քաղաքական դաշտում՝ գործող և նախկին քաղաքական գործիչների շարքում, չի տեսնում որևէ մեկին, ում օգտին կքվեարկեր։ 5,4%-ը (13 պատասխանող) նշել է, որ սպասում է նոր քաղաքական ուժի ձևավորմանը, որը կապ չունի նախկին կամ ներկա իշխանությունների հետ և կկարողանա շտկել երկրի ծանր իրավիճակը։