Մայիսի 10-16-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
- Այստեղ նա հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրողին ու հայտարարել, որ խաղաղության պայմանագրի նախագծում լուծվում են Հայաստանում և Ադրբեջանում բարձրացվող հարցերը:
- Տավուշի Բերդ և Մովսես համայնքներում մայիսի 13-ին ադրբեջանական կրակոցների ձայներ են լսվել: ՊՆ-ն կրկին հերքել է հայկական զինուժի կողմից կրակ բացելու Բաքվի պնդումը:
- Մայիսի 13-ին դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Կարեն Ավետիսյանը։
- Մայիսի 14-ին խորհրդարանում կրքերը թեժացել էին իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև:
- Մայիսի 13-ին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև ակցիա են իրականացրել հայաստանցի արտահանողները՝ հայտնելով, որ Ռուսաստան մեկնող բեռնատարներն արգելափակված են Վրաստանի մաքսային տարածքում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ հավանաբար կմեկնի հարևան երկիր՝ խնդիրը տեղում լուծելու:
- Մեկ այլ դժգոհություն էլ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում է հասունացել: Այնտեղ մի քանի օր գործադուլ է տնօրենին հեռացնելու պատճառով։
- Մարմարիկում կորած երկամյա երեխային դեռ չի հաջողվել գտնել:
- Այս շաբաթ «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը:
- Հրապարակվել է նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու փաստաթուղթը:
- Ծոցի երկրներ այցելած ԱՄՆ նախագահը հանդիպել է նաև Սիրիայի առաջնորդի հետ: Այս պատմական հանդիպումից առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ չեղարկում է Դամասկոսի դեմ պատժամիջոցները:
- Պակիստանը և Հնդկաստանը մի քանի օրվա հարվածներից հետո հրադադար են հաստատել:
- Այս շաբաթ Եվրոպայում կայացան «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչները: Հայաստանի ներկայացուցիչ Պարգն անցել է եզրափակիչ փուլ։