Armenia Today-ի տեղեկություններով՝ մայիսի 13-ին Մեղրիի զորամասերից մեկում հոսանքահարման հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել։
Մեր տեղեկություններով՝ նա մոտ 10 ամսվա զինծառայող էր։
Ժամը 16։45-ին ՀՀ ՊՆ-ն հաստատել է լուրը՝ հայտարարելով, որ առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, հոսանքահարման հետևանքով մահացածը նախարարության N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանն է։
Ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։