Մայիսի 11-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է, որ 4 իրանցի հատել է իրանա-ադրբեջանական սահմանը, և Խուդաֆերինի կամրջի տարածքում հողային աշխատանք է իրականացրել:
Նշվում է, որ իրանցիներից մեկը, նկատելով սահմանային անցակետի աշխատակիցներին, նետվել է Արաքս գետը, իրանական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ իրականացվում են նրա որոնողական աշխատանքները։ Ըստ ծառայության՝ մյուս երեք իրանցիները ձերբակալվել են Իրանի տարածքում:
Իրանական կողմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են, դեպքի առթիվ կատարվում են քննչական գործողություններ, հավելել են ԶԼՄ-ները։