Իսրայելում հրդեհների հիմնական օջախները վերահսկողության տակ են, հայտում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Իսրայելի հրշեջ-փրկարարական վարչությանը։
Նշվում է, որ Հուդայի հարթավայրերում և Երուսաղեմի բլուրներում ամենամեծ հրդեհները «հսկողության տակ են առնվել» ավելի քան 24 ժամ տևած շարունակական աշխատանքներից հետո:
Իսրայելում հրդեհները բռնկվել էին ապրիլի 30-ին Երուսաղեմ-Թել Ավիվ գլխավոր մայրուղու երկայնքով, ինչի հետևանքով ոստիկանությունը փակել էր ճանապարհները և տարհանել հազարավոր բնակիչների հարակից շրջաններից։