Երևանի Մաշտոցի պողոտայում ապրիլի 14-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում կրակոցներ են հնչել, որի հետևանքով քաղաքացի է տուժել, հայտնել է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց տեղի ունեցած կրակողներից վնասվել են Cadillac մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և կայանված Jeep մակնիշի ավտոմեքենան:
Բժիշկները տեղում վրացական համարանիշներով Cadillac-ի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Նա ունեցել է գլխի ճակատային շրջանի հրազենային վիրավորում և գտնվել է անգիտակից վիճակում, նշել է կայքը։
Դեպքի վայրից մերձակայքում՝ մոտ 20-30 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճ, 4 գնդակ, արնանման հետքեր, նշված է հրապարակման մեջ։