Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, առաջիկա ամիսներին իր ծրագրած հրաժարականից հետո, մտադիր է հանգստանալ և ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Անհամբեր սպասում եմ հանգստի հնարավորությանը, կարճ դադար վերցնելու՝ երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար»,- MSNBC-ին տված հարցազրույցում կիսվել է իր ծրագրերով կառավարության ղեկավարը։
Թրյուդոն ունի երեք երեխա։ 2023 թվականին նա բաժանվել է կնոջից՝ Սոֆի Գրեգուարից։
Հունվարի 6-ին Թրյուդոն հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ Լիբերալ կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից, երբ որոշվի կուսակցության նոր ղեկավարը։