ՀՀ պետական շահի առանցքում պետք է ունենանք տնտեսական զարգացման շահը, Իջևանում անցկացված խորհրդակցությունից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ղեկավարությամբ կայացած խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։
Ըստ վարչապետի՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները։