Ռուսաստանում տուրիստական գործակալությունն իր հաճախորդներին սխալմամբ ուղարկել է թուրքական Մարդին՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փոխարեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Զբոսաշրջիկները սխալը հասկացել են միայն թուրքական քաղաքի օդանավակայանում։ Զբոսաշրջության ոլորտի ձեռներեց Բեքիր Ֆալայը շփոթմունքը բացատրում է ռուսական տուրիստական գործակալության սխալի հետ:
«Գործակալությունը Մարդին տոմս է պատվիրել Մադրիդի փոխարեն: Զբոսաշրջիկները զարմացած էին»,- ասել է նա և հստակեցրել, որ զբոսաշրջիկները հաջորդ օրը լքել են քաղաքը և ուղևորվել Մադրիդ։
«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ
«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 23-ից սահմանափակել է Ուզբեկստանի հինգ արտահանողների կողմից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրումը ՌԴ, որոնք թույլ են տվել բուսասանիտարական պահանջների...






































