• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 21:05
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Պաշտպանության ոլորտում Նոյեմբերի 9-ից հետո քիչ բան է փոխվել. Ներսիսյան

Զինված ուժեր, Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան,
04 Օգոստոս 2022 22:03
ShareShareShare
telegram

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե որքանով է Հայաստանին հաջողվել հաղթահարել 2020 թվականի պատերազմի հետևանքները, իշխանությունների կողմից ծրագրվող ռազմական բարեփոխումները, սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման Երևանի ծրագրերը, հայկական արբանյակի արձակումը, ինչպես նաև Հնդկաստանից զենքի հնարավոր գնումները:

ՀՀ ԶՈՒ կողմից 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման մասին

Ներսիսյանի խոսքով՝ եթե խոսենք պատերազմի հետևանքների հաղթահարման ռազմական բաղադրիչի մասին, ապա բավական քիչ բան է փոխվել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Նա նշել է, որ պատերազմից հետո հերթական զորակոչերն են եղել, և բանակի թվաքանակը, ընդհանուր առմամբ, վերականգնվել է: Բայց եթե խոսքը կրտսեր և միջին սպայական օղակների մասին է, ապա այստեղ բավականին լուրջ խնդիրներ կան, և նման հարցերը դժվար է արագ հաղթահարել, ասել է վերլուծաբանը: «Պետք է նոր թվով մարդկանց սովորեցնել, այն դեպքում, երբ երկրում բավական երկար տարիներ սպայական ծառայությունը հեղինակավոր չի եղել, այդ պատճառով էլ ռազմական ԲՈՒՀ-երի դիմումները բավական սահմանափակ են», - նշել է նա:

Ռազմական տեխնիկայի մատակարարումների մասով, ըստ փորձագետի պատերազմից հետո Ռուսաստանից ոչ մեծ քանակությամբ սպառազինություններ են մատակարարվել, սակայն դրանք անհամեմատելի են նրա հետ, թե որքան սպառազինություն է կորսվել: «Ունենալով Ուկրաինայում պատերազմի ներկայիս իրավիճակը, կարծում եմ, որ ռուսական շուկան առաջիկա երկու տարիների ընթացքում, ամենայն հավանականությամբ, գրեթե փակ  կլինի Հայաստանի համար, կամ էլ միայն առանձին ուղղություններով կաշխատի», - ասել է Ներսիսյանը:

Ռազմական բարեփոխումների ծրագրերի մասին

«Բարեփոխումների ուղղությամբ  էլ ամեն ինչ բավականին դանդաղ է ընթանում», - նշեց վերլուծաբանը։ Նա հիշեցրել է, որ քաղաքական հայտարարություններ են արվել դեպի պրոֆեսիոնալ բանակ շարժվելու մտադրության, սահմանապահ զորքերի վերաբերյալ պլանների մասին, որոնք պետք է տեղ-տեղ փոխարինեին սովորական զորքերին:

«Բայց սկզբունքորեն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ինչպես հասկանում եմ, դեռ չի արվել։ Ինչ վերաբերում է կառուցվածքային բարեփոխումներին՝ բանակային կորպուսներից և գնդերից անցում, որը բավականին հնացած է ժամանակակից պատերազմի շրջանակներում, դեպի բրիգադներ, գումարտակային մարտավարական խմբեր, ապա այդ ուղղությամբ, ցավոք, դեռ ոչինչ չի լսվում», - ասել է Ներսիսյանը։

Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ հայկական կողմին և ԶՈՒ զարգացման ի՞նչ ռազմավարական խնդիրներ կան

«Սպառազինությունն իհարկե կարևոր է, բայց պետք է զբաղվել  կառուցվածքային բարեփոխումներով, պետք է հասկանալ նպատակներն ու խնդիրները, նոր մարտահրավերները և ընդհանրապես հասկանալ, թե ինչի համար են  սկզբունքորեն Հայաստանին պետք զինված ուժեր: Քանի որ պատերազմի արդյունքները մեծապես փոխել են իրադրությունը, ապա պետք է հասկանալ և ձևակերպել խնդիրները և նպատակները, և այս գործում բարեփոխում իրականացնել և կազմել սպառազինությունների գնումների պետական ծրագիր», - ասել է փորձագետը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ կան տեխնիկայի տեսակներ, որոնք անհրաժեշտ է ձեռք բերել շտապ, իսկ հետո արդեն մտածել զինված ուժերի հետագա զարգացման մասին: «Պետք է գոնե կիսով չափ վերականգնել հրթիռային և հրետանային կորուստները, պետք են կապի միջոցներ, հետախուզության միջոցներ, ինչի հետ մենք լուրջ խնդիրներ ունեինք։ Քանի որ հիմա շատ բաներ ուղղակի աղետալի կերպով չեն բավականացնում», - նշել է նա։

Հնդկաստանից զենքի հնարավոր գնման մասին

Ներսիսյանը նշել է, որ պատերազմից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պայմանագիր է կնքվել հակաօդային պաշտպանության ռադարների ձեռքբերման մասին: Ըստ փորձագետի՝  թեև այդ պայմանագիրը ստորագրվել է մինչև պատերազմը, սակայն համակարգերը չեն կարողացել Հայաստան հասցնել մինչև պատերազմը և դրանք բերվել են միայն ռազմական գործողությունների ավարտից հետո: Նա նշել է, որ այդ պատճառով հայկական կողմը չունի այդ համալիրների մարտական կիրառման փորձ։

Փորձագետը նշել է, որ այժմ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ հայկական կողմը հետաքրքրություն է ցուցաբերում և բանակցություններ է վարում Հնդկաստանից սպառազինություն գնելու վերաբերյալ: «Չեմ կարող ասել, որ սա աշխարհում ամենաօպտիմալ սպառազինությունն է։ Այն բավականին չստուգված է և նոր։ Մի կողմից դա ռիսկ է, մյուս կողմից՝ սակարկության հնարավորություն, քանի որ Հնդկաստանին նույնպես շահավետ է որոշ համակարգերի առաջին գնորդը՝ նպատակ ունենալով հետագայում առաջ մղել իր արտադրանքը»,-նկատել է նա։

Փորձագետի խոսքով՝ այսօր զենք գնելը բավականին բարդ է դարձել՝ Արևելյան Եվրոպայից, որտեղից Հայաստանն ավելի վաղ ռումբեր, տարբեր զինամթերք էր գնում, աշխատում է ուկրաինական հակամարտության վրա։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև Ռուսաստանի մասով։ Արևմուտքի, հատկապես այն երկրների հետ, որոնք ռազմական լուրջ համակարգեր են արտադրում, Հայաստանը չունի հարաբերությունների այն մակարդակը, որ կարողանա այնտեղից ծանր սպառազինություն գնել։

«Համապատասխանաբար մեծ երկրներից, որոնք կարող են արտադրել այն, ինչ մեզ հարկավոր է, մնում է Չինաստանը և Հնդկաստանը։ Երկուսն էլ այդ երկրի զարգացնում են ռազմարդյունաբերությունը։ Չինաստանն, իհարկե, ավելի առաջադեմ դիրքերում է, քան Հնդկաստանը, բայց այդ երկրների հետ կարելի և պետք է աշխատել, պարզապես այլ ընտրություն չկա»,  - ասել է նա։

Հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը

Փորձագետը նշել է, որ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունը հայտնվել է դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, դրա մասին խոսակցությունները եղել են դեռևս 2014 թվականին, երբ  հայտնվել են «Կռունկ» անօդաչու սարքի առաջին մոդելները: «Բայց խնդիրն այն է, որ այդ հարցում արդյունավետություն չի եղել։ 2014 թվականից Հայաստանում գերակայություն կա այդ ուղղություններով։ Այսօր կան երկու հայկական ընկերություններ, որոնք լավ արտադրանք են թողարկում։ Մեկը լավ տակտիկական հետախուզական դրոններ է արտադրում, որոնք նաև ոչ այնքան մեծ չափերով են, մեր կոնֆլիկտում դա լավ չէ։ Այդ դրոններն ավելի լավ պատկեր են տալիս, քան ռուսական «Орлан-10»- երը, որից  Հայաստանը նույնպես գնել է», - ասաց նա։

Ներսիսյանն ընդգծել է պետության ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործընթացում, որպեսզի այն ոչ միայն ֆինանսավորի համակարգերի մշակումը, այլև հետագայում նախատիպեր գնի: Նրա խոսքով՝ այս հարցում պետք է ավելի ակտիվ լինի ոչ թե Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այլ Պաշտպանության նախարարությունը, որը պետք է նախատիպեր գնի, զորային փորձարկումներ իրականացնի, հետո վերադառնա արտադրողներին և ասի, որ պետք է շտկել, պահանջների շարք մշակի։

«Ահա այս ամենը բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի լավ նախատիպի մակարդակից առաջ շարժվել մինչև սպառազինության մակարդակ, քանի որ ընկերությունն ինքը երբեք չի կարողանա ապրանքը հասցնել սերիական սպառազինության մակարդակին: Այստեղ մենք որոշակի խնդիրներ ունենք։ Բայց կարծում եմ, որ ավելի քիչ դրոնների մի քանի դասեր մենք կարող ենք արտադրել, եթե աշխատանքի արդյունավետությունը բարձրանա», - ասել է նա։

Ինչ վերաբերում է MALE դասի անօդաչու թռչող սարքերին (թռիչքի երկար տևողության և միջին բարձրության ԱԹՍ-եր), ինչպիսիք են թուրքական Բայրաքթարը, ամերիկյան Predator-ը, ռուսական «Орион»-ը, որոնք կարող են լինել հրթիռների կամ ռումբերի կրողներ և 24 ժամից ավելի գտնվել օդում, ապա, փորձագետի կարծիքով, Հայաստանում շատ դժվար կլինի մշակել դրանք: «Նույնիսկ եթե դա հնարավոր է, ապա մշակումը երկար տարիներ կտևի, բայց սպասել չի կարելի, պետք է նախ փակել առաջացած ճեղքվածքը, իսկ հետո արդեն իրականացնել ցանկացած արդյունաբերական ծրագիր», - ընդգծել է վերլուծաբանը:

Արբանյակի արձակումը և դրա դերը Հայաստանի պաշտպանության տեսանկյունից

Մեկնաբանելով արբանյակի հնարավոր պաշտպանական նշանակությունը, որի գործարկման մասին Հայաստանի իշխանությունները հայտարարել էին մայիսին, Ներսիսյանը նշել է, որ մեկ արբանյակը քիչ  է: Փորձագետի խոսքով՝ արբանյակը գտնվում է ցածր ուղեծրում, այսինքն՝ մեկ օրվա ընթացքում կարող է մի քանի ժամով գտնվել այն գոտիների վրա, որոնք կարող են հետաքրքրել հայկական կողմին։ «Այնուամենայնիվ, արբանյակին հասանելիություն ունենալը վատ չէ. մեր ունեցած արբանյակի միջոցով կարելի է ավիաբազաների  մոնիթորինգ իրականացնել Ադրբեջանում։ Իհարկե, դրա հնարավարությունները բավարար չեն զորքերի տեղաշարժի մոնիթորինգ անցկացնելու համար, նման արբանյակներն ավելի թանկ են», - ասել է վերլուծաբանը։

Ներսիսյանը նշեց, որ շատ կոմերցիոն մատչելի լուսանկարներ կարելի է անել։ «Այսօր, տանը նստած, կարելի է ամերիկյան, ֆրանսիական կամ չինական ընկերություններից Երկրի մակերևույթի ցանկացած կետի նկարներ պատվիրել, եթե նման անհրաժեշտություն կա, և դա պետական չափանիշներով փոքր գումար արժե», - ընդգծել է նա:

Փորձագետի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է ունենալ համեմատաբար անկախ արբանյակային հետախուզություն, ապա պետք է ձգտել ունենալ 4-5 տարբեր տիպի ապարատներ, որոնք կարող են վարել, այդ թվում՝ ռադիո-տեխնիկական հետախուզություն։ «Պարզապես մեր արբանյակը բավականին էժան է, կարելի է փորձել գործարկել երկրորդ ավելի լուրջ սարքը», - նշել է Ներսիսյանը՝ ընդգծելով արբանյակային հետախուզության հասանելիության կարևորությունը: «Սա լավ գործիք է, երբ այն քոնն է, և այն հասանելի է 24 ժամ, և վստահություն կա, որ ստացված տվյալներն այլևս ոչ մեկի մոտ չեն հայտնվի», - եզրափակեց վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ԶՈՒ անցում է կատարում դեպի պրոֆեսիոնալ բանակին, «որը մեկ օրվա անելիք չէ»։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ քայլեր արվում են, ամեն ինչ պետք է լինի օրգանական։ Նախատեսվում է  ժամկետային զինծառայությունից անցում պայմանագրային ծառայության։ Գործող պայմանագրայինների համար ստեղծվելու է ատեստավորման հնարավորություն։

Նախարարը նաև հայտարարել էր, որ սահմանների կահավորման հսկայածավալ աշխատանքներ են տարվում։ «Մինչև տարեվերջ մենք այս առումով խնդիրներ չենք ունենա»,-նշել էր Պապիկյանը։

telegram
Tags: 44-օրյա պատերազմԱդրբեջանԱԹՍԱրցախԼեոնիդ ՆերսիսյանՀՀ ՊՆռազմական գնումներՌազմարդյունաբերական համալիր

Հարակից հրապարակումներ

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51

Հայաստանում առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը ներդնել նաև Ազգային անվտանգության ծառայությունում։ Օրենսդրական փաթեթը հրապարակվել է e-draft հարթակում և ներառում է...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և...

Load More
Xosum
  • Լուրեր
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01

Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի...

Read moreDetails
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող
Սպորտ

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36

Հրաձիգ Աիդա Ազատյանը հռչակվել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ