Հարավային Օսիայի գործող նախագահ Անատոլի Բիբիլովը Հանրապետության՝ Ռուսաստանի միավորման հարցով հանրաքվե է նշանակել հուլիսի 17-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ որոշում եմ նշանակել Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվեն [ՌԴ-ի հետ միավորման հարցով]։ ... Հանրաքվեի անցկացման ամսաթիվը նշանակել 2022 թվականի հուլիսի 17-ին», - ասված է փաստաթղթում:




































