Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստն ընթանում էր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ: Դատարանը բավարարել է Ստեփան Գալստյանին կալանավորելու միջնորդությունը։ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց:
Նշենք, որ նա ձերբակալվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ այս գործով կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։
Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ ՔԿ
Հուլիսի 15-ին Բյուրեղավանում բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը, հայտնել է Քննչական...