Հայաստանում հուլիսի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 32-34 աստիճան, երեկոյան՝ 26-28 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 22-27 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 21-26 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 23-27 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 24-27 աստիճանի, հովտային շրջաններում՝ 27-31 աստիճան:
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-26 աստիճան, նախալեռնային՝ 28-33 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 31-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 33-35 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 33-35 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 32-35 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23, նախալեռնային շրջաններում 23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան։
Արցախում կանխատեսվում 27 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































